Չինաստանում կուսակցականների եւ պաշտոնյաների համար հատուկ պլանշետ են թողարկել` RedPad Number One-ը:
Սարքի գինը 9999 յուան է (1600 դոլար): Նախագծի ներկայացուցիչը հայտարարել է, որ պլանշետի գինը պայմանավորված է նախնական առաջարկությունների մեծ չափով, հաղորդում է Reuters–ը: Ենթադրվում է, որ RedPad-ը կազմակերպված ձեւով գնելու է գերատեսչությունը եւ տարածելու իր աշխատակիցների միջեւ:




























