Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կազմակերպել։ Այս մասին օգոստոսի 7-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում», - ասել է Ուշակովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է «շատ շուտով» բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ։