Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը փոխել է ոչ վաղ անցյալում հայրենիք վերադառնալու իր մտադրությունը: Նախկին գեներալը հայտարարել է, որ Պակիստան կգա ոչ թե հունվարի վերջին, այլ` ավելի ուշ:
The Nation-ի տեղեկություններով, Մուշարաֆը համապատասխան որոշում է կայացրել երկրի ներսում իր համախոհների հետ խորհրդակցելուց հետո: Նրանց կարծիքով, դեռեւս հարմար պահ չի եկել հայրենիք վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել էր հունվարի վերջին հայրենիք վերադառնալու իր որոշման մասին: Այդ մասին նա հունվարի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Կարաչիում հավաքված իր համախոհներին:




























