Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում մեկօրյա հանգստից հետո տեղի են ունենում 5-րդ տուրի պարտիաները: Առաջինն ավարտվեց Լյուկ վան Վելիի եւ Լեւոն Արոնյանի դիմակայությունը: 31-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին ոչ ոքիի: Արոնյանը խաղում էր սեւերով: 

Հինգ տուրից հետո Արոնյանը վաստակել է 3,5 միավոր: Նրան անցնելու հնարավորություն ունի Մագնուս Կարլսենը, որը 3 միավորով Արոնյանի հետ կիսում էր առաջին տեղը: 4 տուրից հետո 2,5-ական միավոր ունեն Ֆաբիանո Կարուանան եւ Թեյմուր Ռաջաբովը:

5-րդ տուր

Վան Վելի - Արոնյան` 0,5:0,5

Կարլսեն - Գիրի

Գաշիմով - Իվանչուկ

Կարուանա - Կամսկի

Կարյակին - Գելֆանդ

Նակամուրա - Նավարա

Ռաջաբով - Տոպալով