Բանգլադեշում պետական հեղաշրջման փորձը ձախողվել է, դավադրությունը բացահայտվել է: Այն ուղղված է եղել կառավարության վարչապետ Հասինի Վազեդի դեմ: Այդ մասին Դաքքա մայրաքաղաքում կայացած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բանակի պաշտոնական ներկայացուցիչը` գեներալ Մասուդ Ռազզաքը:
Նա հաղորդել է, որ ձերբակալվել են բանակի նախկին երկու սպաներ, նրանցից մեկը փոխգնդապետ է եղել, մյուսը` մայոր: Գեներալը հաղորդել է, որ դավադրության մասնակիցների հանդեպ խիստ մեթոդներ են կիրառվելու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























