Արաբական Էմիրություններում մեկնարկած Dubai Cup-2012 մրցաշարում Դոնեցկի «Շախտյորը» մեկնարկային խաղում մրցեց Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի հետ: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացրին ուզբեկ ֆուտբոլիստները` 6:5: Վրիպեց չեխ Թոմաշ Հյուբշմանը: Հենրիխ Մխիթարյանն իր հարվածը դիպուկ իրացրեց:

Երկրորդ խաղում «Շախտյորը» կմրցի Թունիսի «Էտուալ դու Սահելի» հետ:

B խումբ
«Շախտյոր» (Ուկրաինա) 
«Ռոստով»  (Ռուսաստան) 
«Էտուալ դու Սահել»  (Թունիս) 
Ուզբեկստանի օլիմպիական հավաքական

A խումբ 

«Զենիթ»  (Ռուսաստան)
«Քսամաքս» (Շվեյցարիա) 
«Բունյոդկոր»  (Ուզբեկստան) 
Իրաքի օլիմպիական հավաքական