Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկուշաբթի առավոտյան ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

Սեյսմոլոգների տվյալներով՝ Էթիմեսգուտի տարածքում 3.2 մագնիտուդով ցնցում է գրանցվել՝ 4.68 կմ խորության վրա։ Չանքայա շրջանի մի քանի տների բնակիչներ, որոնք գտնվում են պետական հեռուստատեսության շենքի մոտ, զգացել են ստորգետնյա ցնցումները։