Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները գերիների փոխանակման հերթական փուլն են անցկացրել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից վերադարձրել է 84 զինծառայողի, որոնց դիմաց փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 84 գերի։ Ինչպես ընդգծել է գերատեսչությունը, փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է գերիների փոխանակումը։ «Այսօր ազատ արձակված քաղաքացիական անձանց մեջ կան նրանք, ում ռուսները պահում էին դեռ 2014, 2016 և 2017 թվականներից։ Այսօր ազատ արձակված զինվորականների թվում կան Մարիուպոլի պաշտպաններ», - հայտնել է նա։ Ռազմագերիների հետ վերաբերվելու հարցերով համակարգող շտաբը պարզաբանել է, որ Ուկրաինա են վերադարձվել 33 զինվորական և 51 քաղաքացիական անձ։





























