Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը`  4 լեռնագնացներ, հունվարի 24-ին, կմեկնեն  Իրան, բարձրանալու համար վերջինիս ամենաբարձր լեռնագագաթը ` Դեմավենդ ( 5671 մ ), որտեղ փորձելուեն կատարել աննախադեպ ձմեռային վերելք:

Նշենք, որ հունվարի 25-28 Իրանում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը Հայաստանի  Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները ձեռք են բերել 2011թ. ընթացքում կատարած իրենց մի շարք հաջող վերելքների շնորհիվ:

Մրցաշարին մասնակցելու են շուրջ 25 երկրների 200 լեռնագնացներ:

Մեծ է կարեւորությունը Հայաստանի մասնակցության, քանզի վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ոչ մի մրցաշարի Հայաստանը երբեւէ թիմային մասնակցություն չի ունենցել:

Թիմի կազմում են Անտուան Անանյանը, Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսիսյանը եւ Հովհանես Մարտիրոսյանը: