Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբաքը շեշտել է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ծավալը մինչև երեք միլիարդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, հայտնում է Mehr-ը։
Աթաբաքը հայտարարությունն արել է նախագահ Մասուդ Պեզեշկյանի Հայաստան կատարած այցի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ։
Երկու կողմերի փոխնախարարների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը նպատակ ունի արագացնել համաձայնագրերի իրականացումը և հեշտացնել արդյունաբերության ու առևտրի ոլորտում երեք միլիարդ դոլարի հասնելու համար գործարքները, ինչը եղել է այս հանդիպման ժամանակ իրանցի և հայ նախարարների համատեղ առաջարկը։





























