Մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ ժամանակն է աշխատել մեր երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև ներկայիս ամուր ու փոխշահավետ գործընկերության հիմքում ընկած է ամուր բարեկամությունը, որը պատվով է դիմացել ժամանակի փորձությանը և ինչ-որ առումով, միացրել նաև մեր երկու ժողովուրդների պատմական ուղին», - հավելել է նա։











