Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում առաջինն ավարտվեց Լեւոն Արոնյանի եւ ադրբեջանցի Վուգար Հաշիմովի պարտիան: Արոնյանը սպիտակներով 48 քայլում պարտության մատնեց մրցակցին եւ վաստակեց 4,5 միավոր: Ոչ մի այլ պարտիա դեռ չի ավարտվել:
Խաղում են Կարուանա - Վան Վելի, Գելֆանդ - Նակամուրա, Գիրի - Կամսկի, Նավարա - Կարլսեն, Ռաջաբով - Կարյակին, Տոպալով - Իվանչուկ զույգերը:
Արոնյանին հասնելու հնարավորություն ունի միայն Կարլսենը, որն ունի 3,5 միավոր:



























