Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 6-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Արոնյանը սպիտակներով հաղթեց Վուգար Գաշիմովին եւ վաստակեց 4,5 միավոր, իսկ Մագնուս Կարլսենը սեւերով ոչ ոքի խաղաց Դավիդ Նավարայի հետ եւ 4 միավորով երկրորդ տեղում է: 4 միավոր ունի նաեւ Թեյմուր Ռաջաբովը, որը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին:
7-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Վասիլի Իվանչուկի հետ, Կարլսենի մրցակիցը կլին Բորիս Գելֆանդը: Մրցաշարում անցկացվում է 12 տուր:
6-րդ տուր
|
Տոպալով – Իվանչուկ`0,5:0,5 |
|
|
Արոնյան – Գաշիմով` 1:0 |
|
|
Կարուանա – Վան Վելի` 0,5:0,5 |
|
|
Գիրի - Կամսկի` 1:0 |
|
|
Նավարա - Կարլսեն` 0,5:0,5 |
|
|
Գելֆանդ - Նակամուրա` 0:1 |
|
|
Ռաջաբով - Կարյակին` 1:0 |
Մրցաշարային աղյուսակ
|
1. |
Լեւոն Արոնյան |
4,5 |
|
2. |
Մագնուս Կարլսեն |
4 |
|
4. |
Ֆաբիանո Կարուանա |
3,5 |
|
8. |
Վեսելին Տոպալով |
3 |
|
10. |
Բորիս Գելֆանդ |
2,5 |
|
11. |
Գատա Կամսկի |
2 |
|
13. |
Վուգար Գաշիմով |
1,5 |



























