Քաղաքական դաշտը նոր ուժի և նոր խոսքի կարիք ունի։ NEWS.am-ի հետ զրույցում դրա մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ հասարակության մի մասը նողկում է իշխանություններից, բայց չի վստահում գործող ընդդիմությանը։ «Խոսքը շատ մեծ ընտրազանգվածի մասին է։ Հետևաբար, պետք է լինեն ուժեր, որոնք կարող են բավարարել այդ մարդկանց սպասելիքները։ Աայլընտրանքներ ձևավորելու համար դեռ ժամանակ կա»,- նշել է նա։
Ըստ նրա, դա կարող է ներառել Սամվել Կարապետյանի կողմից քաղաքական միավոր ստեղծելու գործընթացը։ Վարդանյանը կարծում է, որ հենց այլընտրանքներ ձևավորելու հեռանկարն է վախեցնում իշխանություններին, այդ պատճառով էլ նրանք Ադրբեջանին խնդրել են ստորագրել թուղթը, որպեսզի փորձեն համոզել հայ հանրությանը՝ իբր խաղաղություն է հաստատվում։
«Փողոցային պայքարն ու ընտրությունները միմյանց չեն խանգարում։ Եթե չգնաս ընտրությունների, ուրիշ էլ ի՞նչ անես։ Թույլ տալ Փաշինյանին և նրա արբանյակ կուսակցություններին ձևավորել իշխանություն, իսկ հետո փորձել նրանց դուրս մղել փողոցային պայքարի միջոցով։ Անհրաժեշտ է դիտարկել ընտրություններից առաջ բողոքի գործողություներ անցկացնելու հնարավորությունը, իսկ եթե հնարավոր չէ հասնել իշխանափոխության, գնալ ընտրությունների և միաժամանակ փողոցային պայքար մղել։ Մենք պատրաստ ենք մասնակցել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացին»,- հավելել է պատգամավորը։











