ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը բարդանում է դրանում անհատական բաղադրիչի առկայությամբ, բայց միևնույն է, կկարգավորվի։

«Անկեղծ ասած, ես կարծում էի, թե Ուկրաինայի և Ռուսաստանի հարցն ամենահեշտը կլինի,- նշել է նա Սպիտակ տանը մի շարք հրամանագրեր ստորագրելիս՝ անդրադառնալով վերոնշյալ հակամարտության կարգավորման թեմային։ -Բայց դա, ինչպես պարզվում է, կապված է անհատների լուրջ հակասությունների հետ։ Դա նման պահերից մեկն է»,- լրագրողներին ասել է Թրամփը։