Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենը սպիտակներով հաղթեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Բորիս Գելֆանդին եւ հավասարվեց Լեւոն Արոնյանին: Կարլսենն ու Արոնյանը վաստակել են 5-ական միավոր: 7-րդ տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ: Թեյմուր Ռաջաբովը ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ եւ ունի 4,5 միավոր:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























