Հունվարի 22-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում` Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի շենքում, աշխատակցի ոտքը մնացել է վերելակի խցիկի եւ հորանի պատի միջնամասում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որդեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել 54-ամյա Մարիամ Հովսեփյանին, ով, ոտքի վնասվածքով տեղափոխվել է Երեւան քաղաքի թիվ 8 հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























