Արցախի ներկայացուցչության օրինական ճանապարհով վերցնել անհնարին է, քանի որ դա դեռ 1997 թվականից քաղաքապետի որոշմամբ, Հայաստանի կառավարության որոշմամբ, այդ թվում նաև 2022 թվականին ԱԳՆ–ի կողմից ճանաչվել է որպես դիվանագիտական շենք, ես չեմ տեսնում իրավական ճանապարհ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունների ճնշումների տակ այդպես էլ չձեւավորվեց Արցախի վտարանդի կառավարություն և դա օգնում է ավելի հեշտ Արցախի էջը փակելուն, Շահրամանյանն ասաց. «Արցախի իշխանության բոլոր ճյուղերը այսօր գոյություն ունեն, օրենսդիր, գործադիր, դատական։ Նախագահ ունենալու հարցը փակ չի, և ըստ իրավիճակի, անհրաժեշտության պարագայում, այո, մենք այդ հարցը կլուծենք»։

Լրագրողները նկատեցին, թե ի՞նչ օրենսդիր ու գործադիր իշխանություն, երբ չկա Արցախը, ինչին նա արձագանքեց. «Դա մեր որոշումն է, դա մեր իրավունքն է և ժամանակը ցույց կտա, թե արդյոք փակ է բոլոր դռները, թե չէ»։