Հայաստանի բնութագրումը որպես «կիսաազատ» երկրի, ըստ էության, կրկին արձանագրում է երկրի ոչ ժողովրդավարական վիճակը: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

Մեկնաբանելով միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության գնահատականը, Վարդանյանը հիշեցրել է, որ Հայաստանը հիմնական հիմնական քաղաքական իրավունքների եւ ազատությունների վարկանիշում ստացել է 6 միավոր առավելագույն բացասական 7 գնահատականից: Քաղաքացիական ազատությունների վարկանիշում Հայաստանը ստացել է 4: «Դա նշանակում է, որ հասարակությունը զրկված է որոշումներ կայացնելու իրավունքից: 4 գնահատականը նշանակում է մամուլի, նաեւ հավաքների, ցույցերի կազմակերպման որոշակի ազատություն»,- նկատել է փորձագետը: