Գողության մի զավեշտալի դեպք է տեղի ունեցել Այգեկ գյուղում: Հունվարի 22-ին, ժամը13.00-ին, Մելիք գյուղի 66-ամյա մի բնակիչ գողություն կատարելու նպատակով մտել է Այգեկ գյուղի տարեց մի բնակչուհու տուն: Հասնելով խոհանոց՝ ալյումինե եւ պղնձյա ամաններն ու կաթսաները հանել է պահարանից գողանալու նպատակով, սակայն իր հետ բերած 1 շիշ օղին տեղում խմել ու քնել է` այսպես ասած, ինքնակամ ձախողելով գողությունը:
Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ նրան հարբածության պատճառով տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի, տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Կատարվում է հետաքննություն:



























