BDO-ի անդամ BDO Armenia-ն և Orion Worldwide Innovations-ը, Հայաստան են հրավիրել համաշխարհային ընկերություններում նշանակալի փորձ կուտակած պրոֆեսիոնալների և հեղինակավոր փորձագետների՝ Power Consulting Days ծրագրի ընթացքում (PCD) ֆինանսների և ներդրումների վերաբերյալ բանախոսելու համար:
PCD ծրագրի բոլոր մոդուլներին կամ դրանցից որևէ մեկին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել միջոցառման պաշտոնական կայքի միջոցով:
Ծրագիրը նպատակ ունի ներդրումների, կապիտալի շուկայի գիտելիքներ և պրակտիկ հմտություններ տրամադրել Հայաստանի գործարարներին, բիզնեսների բարձր օղակի կառավարիչներին, ներդրումային խորհրդատուներին, մասնավոր ներդրողներին:
Երկրորդ մոդուլի ընթացքում հիմնական բանախոսությամբ հանդես կգա GRC Investment Group Միասնական ընտանեկան գրասենյակի (Դուբայ/ԱՄԷ) գլխավոր գործադիր տնօրեն Կամիլ Հոմսին: Նրա ավելի քան 40 տարվա փորձը կենտրոնացած է համաշխարհային կապիտալի շուկաների, պետական-մասնավոր համագործակցությունների և սահմանանց գործարքային կառուցվածքների վրա։ Կամիլ Հոմսին առաջատար փորձ ունի նաև այլընտրանքային ներդրումների, ընտանեկան գրասենյակների կառավարման, ներդրումային ռազմավարության, կորպորատիվ կառավարման, ժառանգման և կապիտալի փոխանցման ոլորտներում։
PCD-ի 2-րդ մոդուլի ընթացքում բացառիկ հնարավորություն է ստեղծվել հեռավար կարգով լսելու Blackstone-ի՝ Ամերիկաների Կորպորատիվ անշարժ գույքի բաժնի և Գլոբալ կորպորատիվ ծառայությունների գծով կայունության գլոբալ ղեկավար Արշա Կազազյան-Կլեմենտին: Նա անշարժ գույքի ոլորտի ղեկավար և նորարարական ռազմավար է՝ առևտրային նախագծերի և կայուն զարգացման ավելի քան 20 տարվա միջազգային փորձով։ Արշա Կազազյան-Կլեմենտը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել նաև Shearman & Sterling, Jones Lang LaSalle և Stantec ընկերություններում, նաև հիմնադրել է DIAWRKS-ը։ Blackstone-ում նա ղեկավարում է 1.5 միլիոն քմ կորպորատիվ անշարժ գույք և համակարգում է գլոբալ կայուն գործունեությունը։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան լսելու նաև Angel Venture Fair-ի գործադիր տնօրեն, VinUniversity-ի ավագ դասախոս Մարկ Քրեմերին, որը ձեռներեցության, բիզնես-հրեշտակների ներդրումների և նորարարության ոլորտի հեղինակավոր մասնագետ է: Նա հիմնել է ավելի քան 30 ընկերություն, հեղինակել 6 գիրք, և աշխարհի տարբեր երկրներում, աջակցել է ավելի քան 100 ստարտափների ֆինանսավորման, որի աշխարհագրությունն ընդգրկում է նաև Ասիայի տարածաշրջանը։
Ծրագրի բանախոսների թվում է նաև Amber Capital Armenia-ի Կառավարող գործընկեր Անուշավան Սիմոնյանը, որն ավելի քան 25 տարվա փորձ է կուտակել ներդրումային բանկային ոլորտում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցրած լինելով աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններում, ներառյալ՝ UBS, Credit Suisse, Merrill Lynch և ABN AMRO։
Bedford37 մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Էրիկ Կլեմենտը ծրագրին կիմանա հեռավար: Նրա ղեկավարած ընկերությունը կենտրոնացած է ԱՄՆ-ում և զարգացող երկրներում անշարժ գույքի ներդրումների վրա: Մինչ այս, Էրիկ Կլեմենտը ղեկավարել է RXR-ի կայուն ներդրումների ռազմավարությունը՝ վերահսկելով 1.5 միլիարդ դոլարի ներդրումային պորտֆել։ Նա նաև եղել է Նյու Յորքի Տնտեսական Զարգացման Կորպորացիայի ավագ գործադիր տնօրենը և ղեկավարել է Strategic Investment Group-ը՝ 15 միլիարդ դոլարի պորտֆոլիոյով։
PCD ծրագրի հեղինակավոր բանախոսների թվում են նաև ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Cornell Tech-ի Jacobs Technion-Cornell Institute-ի Runway և Spinouts ծրագրերի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բակուերոն, Վրաստանի Կենսաթոշակային Գործակալության Ներդրումային Խորհրդի նախկին նախագահ Օլիվիե Ռուսոն, Galt & Taggart-ի գործադիր տնօրենի տեղակալ, Ներդրումային բանկային ստորաբաժանման ղեկավար Կետևան Թոիձեն և այլոք:
PCD ծրագրի Կազմակերպչական գործընկերն է Հայաստանի կենտրոնական բանկը, Գլխավոր գործընկերն է Շվեյցարական զարգացման կազմակերպությունը՝ Helvetas-ը:
BDO Armenia-ի մասին
Բի-Դի-Օ Արմենիա-ն, Բի-Դի-Օ Ըքքաունթինգը, Թաքս ընդ Լիգըլը և Բի-Դի-Օ Ըդվայզորին հանդիսանում են աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական միջազգային ցանցերից մեկի՝ ԲիԴիՕ-ի անդամ։ Հիմնադրված լինելով 1963 թվականին՝ ԲիԴիՕ-ն Հայաստան մուտք է գործել 2010թ. և կարճ ժամանակում, իր շուրջը համախմբելով պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ, հաջողությամբ ընդլայնել է տրամադրվող ծառայությունների ցանկն՝ ապահովելով առաջատար դիրքերից մեկը հայաստանյան շուկայում:
«Orion»-ի մասին
«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։





























