«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հայկական դրամը շաբաթվա առաջին օրը սկսեց նվազմամբ: Գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.15 դրամ: Նշենք, որ ուրբաթ բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.17 %-ով կամ 0.65 կետով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 8.42 մլն դոլար: Սեզոնայնության գործոնը հաշվի առած` սա բավականին բարձր մակարդակ է, եւ վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել ԿԲ միջամտություն: Նշենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն բորսայում վաճառել է 6.2 մլն դոլար, ինչը բավարար է եղել դրամի անկումը կանխելու համար:
Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ փոխարժեքների էական փոփոխություններ չկան: Փոխանակման կետերը դոլարն ընդունում են առավելագույնը 387.5 դրամով, վաճառում նվազագույնը 389.5 դրամով:



























