Գրքի տոնը ամենակարևոր միջոցառումներից մեկն է, քանի որ թե կրթական համակարգը, թե մշակույթի համակարգը, թե գիտության համակարգը, բոլորը տանում են դեպի ընթերցանություն, դեպի գիրք, դեպի գիտելիք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

«Ցուցադրել ամբողջ աշխարհին և մեր հանրությանը, որ մենք այսպիսի ստեղծագործական ներուժ ունենք, այսպիսի հրատարակչական ներուժ ունենք, այսպիսի տպագրական ներուժ ունենք, ունենք կառույցներ, որոնք աշխատում են, գործում են, զարգանում են։ Ունենք բարեկամներ, որոնք ավելի ու ավելի շատ ամեն տարի գալիս են արտասահմանից Հայաստան, բացահայտում են Հայաստանը և Հայաստանի գրողների հետ աշխատելով, իրենց հայրենական իրավունքները գնելով այնտեղ հրատարակելով... մի խոսքով, այդ համագործակցությունը, որ տեղի է ունենում, սա միայն կարող է նպաստել, որպեսզի մեր հանրությունը շատ ավելի ուշադրություն դարձնի գրքին, շատ ավելի ուշադրություն դարձնի գրահատակչությանը, ընթերցանությանը։

Սա միայն տոնավաճառ չէ, վաճառք չէ գրքի, սա ավելի խոր իմաստ ունեցող միջոցառում է, և մենք կցանկանանք, որ ոչ թե երեք օր, այլ 365 օր մեր հանրապետության սիրտը բաբախի գրքով ընթերցանությամբ և գիտությամբ»,–ասաց նա։