Թուրքիայի պետական հեռուստառադիոկորպորացիան` TRT-ն, հայտարարել է, որ կդադարեցնի համագործակցությունը Euronews-ի հետ, եթե Ֆրանսիայի Սենատն ընդունի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

TRT-ն Euronews-ի Լիոնում գտնվող ներկայացուցչության բաժնետերերից է եւ 2009-ից ներառվել է Դիտորդական խորհրդում: TRT-ն Euronews-ի հիմնական գործընկերներից մեկն է եւ նրան են պատկանում եվրոպական հեռուստաալիքի բաժնետոմսերի 15 տոկոսը: