Դոնեցկի «Շախտյորը» Dubai Matchworld Cup-2012 մրցաշարի երրորդ տեղի համար խաղում չկարողացավ առավելության հասնել Ուզբեկստանի «Բունյոդկորի» նկատմամբ: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածներն ավելի հաջող իրացրին ուզբեկ ֆուտբոլիստները` 5:4. Հենրիխ Մխիթարյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, վրիպեց Ռակիցկին:

Հիշեցնենք, որ խմբային փուլում «Շախտյորը» նույն սցենարով պարտվել էր Ուզբեկստանի օլիմպիական հավաքականին:

Մրցաշարի հաղթողի կոչումը վիճարկում են Ուզբեկստանի օլիմպիական հավաքականն ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: