Ստավրոպոլի երկրամասում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել՝ Կիևի հանձնարարությամբ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Հետախուզական ծառայության տվյալներով՝

ձերբակալվածը միացել է արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությանը,

հետախուզություն է իրականացրել Եսենտուկիում և Ստավրոպոլի վարչական շենքերի և տրանսպորտային ենթակառուցվածքներում, պայթուցիկ սարքերի արտադրության համար նյութեր է ձեռք բերել և դրանք տեղադրել է թաքստոցում,

չարագործը պլանավորել էր հավաքել մի քանի ինքնաշեն պայթուցիկներ՝ օգտագործելով հատուկ նշանակության ուժերում ծառայության ընթացքում ձեռք բերված հմտությունները։

կասկածյալից առգրավվել են պայթուցիկ սարքերի բաղադրիչներ, կապի սարքավորումներ և նրա գործունեության ապացույցներ։

Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործողության նախապատրաստման համար։