Ավստրալիան միանում է Իրանի դեմ նավթային էմբարգոյին, որ ընդունվել է Եվրամիության կողմից հունվարի 23-ին: Այդ մասին հաղորդել է երկրի արտգործնախարար Քեւին Ռադդը Լոնդոն կատարած այցի ընթացքում:

«Իրանի հարցով կուզենայի, որ ինձ հստակ հասկանան: Մենք Ավստրալիայում ձեռնարկում ենք նույնպիսի միջոցներ, ինչպես ընդունվել են Եվրամիությունում»,- ասել է նա:

Նրա բրիտանացի գործընկեր Ֆիլիպ Հեմմոնդը իր հերթին նշել է, թե Լոնդոնը ուժերի լրացուցիչ քանակություն եւ միջոցներ կուղարկեի Հորմուզի նեղուց, որպեսզի կանխի դրա դրա արգելափակումը Իրանի կողմից: Հեմմոնդի խոսքով, ռազմանավերի մուտքը նեղուց հստակ արձագանք էր Թեհրանին:

Նշենք, որ հունվարի 23-ին Եվրամիության նախարարական խորհուրդը հավանություն է տվել Իրանից նավթի առաքումների էմբարգոյին: Արդեն կնքված պայմանագրերը գործելու են մինչեւ 2012թ. հուլիսի 1-ը:

Իրանի ներքին գործերի նախարար Մոհամմադ Նաջարը հայտարարել է, թե պատժամիջոցներն իրենց չեն առնչվի, բայց բացասական կազդեն Եվրոպայի տնտեսական դրության վրա: