Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի՝ World Resources Institute փորձագետների տվյալներով՝ Հայաստանն ունի ջրային սթրեսի «միջին կամ բարձր» մակարդակ, որը համապատասխանում է առկա ջրային ռեսուրսների 20-40%-ի օգտագործմանը։

Ջրային սթրեսն արդյունաբերական, գյուղատնտեսական կամ կենցաղային օգտագործման համար վերցված ջրի մասնաբաժինն է՝ գոյություն ունեցող ռեսուրսների համեմատ։

Հայաստանը ներկա պահին վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը՝ 2,99 գործակից ցուցանիշով։

Ընդսմին, մինչև 2050 թվականը ջրային սթրեսը կբարձրանա մինչև «վերին» մակարդակի: Դա նշանակում է, որ այս ժամանակահատվածում Հայաստանը կօգտագործի առկա ջրային ռեսուրսների 40-80%-ը՝ 3,4 գործակցով։ Երկիրը կզբաղեցնի աշխարհում 45-րդ հորիզոնականը։