Հայաստանի Ազգային Ժողովում իրականացվում է դրամաշնորհային ծրագիր` «Ազգային ժողովի քաղաքականության ձեւավորման եւ հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացում» անվամբ: Դեռ 2011 թ. ապրիլին կառավարությունը հաստատել էր այդ դրամաշնորհի շրջանակներում կառավարման խորհրդի կազմը, որտեղ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներն էին:
Սակայն վերջերս ԱԺ-ում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, ինչի հետեւանքով կառավարման խորհուրդը գործնականում չի գործում: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում որոշել է թարմացնել սույն խորհրդի կազմը` դրանում ընդգրկելով նոր պաշտոնյաների: Մասնավորապես` խորհրդի ղեկավարի պաշտոնում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին կփոխարինի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը:
Հետաքրքիր է, որ կփոխարինվի նաեւ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել ԱԺ-ում:




























