Թերթը գրում է, որ երեկվանից Հայաստանի մի շարք տարածքներում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը:
«Ընտրությունները կայանալու են փետրվարի 12-ին: Առավել թեժ պայքար է սպասվում Հրազդանում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ անկուսակցական, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Իսկ քաղաքապետի խորհրդական, ՀՀԿ-ական, Հովհաննես Պրտավյանը դրել, ապա հանել է իր թեկնածությունը»,- գրում է «Հրապարակ»-ը:




























