Դոնալդ Թրամփի՝ Գազայի գոտու խաղաղության ծրագիրը կարող է կիրառվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վրա, այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում։
«Նախագահը ցանկանում է խաղաղություն տեսնել ամենուրեք։ Խոսքը միայն Գազայի մասին չէ։ Խոսքը այն մասին է, թե ինչպես սա կիրականացվի Մերձավոր Արևելքի այլ մասերում և ինչպիսին կլինի արդյունքը։ Այն կարող է կիրառվել նույնիսկ Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքում», - ասել է Ուիթքոֆը։
Հատուկ դեսպանորդը հավելել է, որ երկու հակամարտություններն էլ պետք է լուծվեն, բայց Ղազայի համար արդեն գոյություն ունի կարգավորման ծրագիր, ի տարբերություն ուկրաինական ճգնաժամի։





























