Ըստ ՀՀԿ-ի տրամաբանության, կոշկակարը պետք է լինի ԱԺ-ում, որ պաշտպանի կոշկակարի շահերը, տնտեսագետը պետք է լինի, որ տնտեսագետի շահերը պաշտպանի եւ այսպես շարունակ: Այս մասին, այսօր` հունվարի 26-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: Նրան զարմացել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի այն հայատարությունը, որ ինքը կողմ է, որ գործարարները լինեն ԱԺ-ում, որ պաշտպանեն իրենց շահերը: Ավելին համոզված է, որ շատ իշխանական պատգամավորներ չգիտեն էլ, թե ԱԺ-ն իրենից ինչ է ներկայացնում:
«ԱԺ պատգամավորը պետք է լինի ազնիվ, սկզբունքային, հայրենասեր, մեծ գիտելիքների տեր եւ լայնախոհ: Այդ դեպքում չենք ունենա այն պատկերը, որն ունենք: Ներկա պահին ԱԺ-ն մի վերմակ է, որը յուրանչյուրն իր շահերը պահելու համար քաշում է դեպի իր կողմը: Եթե նախագահն ասում է, որ գործարարը եւ օլիգախը չպետք է լինեն ԱԺ-ում, ուրեմն գործարաները, որոնք հիմնականում ԲՀԿ-ում են, նրանց առաջադրման հայտերը ԿԸՀ-ն պետք է չընդունի: Բայց խոսքս ոչ միայն ԲՀԿ-ի գործարարների մասին է»,- նկատեց Կարինե Հակոբյանը:
Այդուհանդերձ, «Ժառանգության» ներկայացուցիչը համոզված է, որ առաջիկայում հասարակության մասնակցությամբ մեծ փոփոխություններ են լինելու, քանի որ այլեւս այլընտրանք չկա:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգության» մասնակցությանը, նա նշեց, ընտրական ցուցակը դեռ չեն հստակեցրել, իսկ դաշինքների վերաբերյալ հարցերին կարող է պատասխանել մեկ ամիս հետո: Կարինե Հակոբյանն իրեն տեսնում է «Ժառանգության» ցուցակում, քանի որ կուսակցության քարտուղարն է: Ներկա դրությամբ, ըստ նրա, «Ժառանգությունում» տրամադրված են մեծամասնական ընտրակարգով առաջադրել իրենց թեկնածուներին, թեեւ կուսակցությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից է:




























