«Լամբադա» կամրջի վրա հունվարի 25-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառը վարորդի տարած ինֆարկտն է եղել: Վերջինս Երեւանի քաղաքապետարանի վարորդ 33-ամյա Թաթուլ Պողոսյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին Ճանապարհային ոստիկանությունից:
Թեեւ, վթարից հետո նրան տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, սակայն ՃՈ-ից փոխանցեցին, որ նա այսօր լուսադեմին մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն` պարամեդիկներով: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Նիսան իքս թրեյլ» մակնիշի 010 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կախվել եզրաքարից:Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 33-ամյա Թաթուլ Պողոսյանը, տեղի ուժերով տեղափոխվել է «Քանաքեռ-զեյթուն» բժշկական կենտրոն:




























