Հայաստանի ֆինանսական շուկայում նկատվում է դոլարի փոխարժեքի անկման արագացում հայկական դրամի նկատմամբ: Թեեւ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 26-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել, վստահաբար կարելի է խոսել դոլարի դիրքերի թուլացման մասին: Նշենք, որ բորսայում դոլարը պահանջարկ չի վայելել նույնիսկ 1դոլար/386.50 դրամ փոխարժեքով: Դոլարի համար բանկերը պատրաստակամություն են հայտնել վճարել առավելագույնը 386 դրամ:
Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 25-ին դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 387.28 դրամ:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն էժանացել է մոտ 1 դրամով: Փոխանակման կետերը դոլարի վաճառքի գինն իջեցրել են մինչեւ 387 դրամ, իսկ առքն իրականացնում են 384 կամ 385 դրամով:



























