Արեւմուտքը ստում է` պնդելով, թե պատժամիջոցներն ուղղված չեն Իրանի ժողովրդի դեմ: Այդ մասին Քերման նահանգ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել ԻՀԻ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Նրանք ստում են` պնդելով, թե այդ պատժամիջոցների թիրախը Իրանի ժողովուրդը չէ: Այդ դեպքում որն է դրանց թիրախը: Ակնհայտ է, որ դրանով նրանք փորձում են ճնշում գործադրել ժողովրդական զանգվածների վրա »,-շեշտել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով, Իրանի դեմ նոր պատժամիջոցներն անարդյունք են լինելու. «Ժամանակին մեր ապրանքաշրջանառության 90 տոկոսը բաժին էր ընկնում Եվրոպային: Այժմ այն կազմում է ընդամենը տաս տոկոս: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա արդեն 30 տարի է, ինչ նրանք իրանական նավթ չեն գնում եւ կապ չունեն մեր կենտրոնական բանկի հետ: Արեւմտյան պետությունները պնդում են, որ Իրանը տարբեր պատճառաբանություններով խուսափում է բանակցություններից: Սակայն դա այդպես չէ: Այդ նրանք են բանակցությունների նախօրեին որոշումներ եւ բանաձեւեր ընդունում, որոնք էլ կասեցնում են բանակցային գործընթացը»:

Նշենք, որ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունը հունվարի 23-ին ԵՄ-ի ընդունած որոշումն է` Իրանի նավթի ներկրման վերաբերյալ պատժամիջոցներ սահմանելու մասին: