Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը իմիտացիոն գործընթաց է։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցության համար պետք է բավարարել որոշակի չափանիշների։ Դրա համար մշակվել են կանոնակարգեր։ «Այնուամենայնիվ, նրանք (ներկայիս Հայաստանի իշխանությունները՝ խմբ.) որոշ դեկլարատիվ հայտարարություններ են անում՝ ձևացնելով, թե ակտիվ գործունեություն են ծավալում», - ասել է Քոչարյանը։
Նախկին նախագահի կարծիքով՝ նման քայլերում դժվար է որևէ ռացիոնալ բացատրություն նկատելը։ «Եվրամիությանն անդամակցությունը չի երևում։ Դա ընդամենը ցանկություն է և իմիտացիա։ Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանից հեռանալու ուղղությամբ։ Ինչո՞ւ են նրանք դա անում։ Ես ինքս էլ չգիտեմ»,– հավելել է Քոչարյանը։











