ԱՄՆ-ի Ավիացիայի եւ տիեզերական տարածության ուսումնասիրման Ազգային վարչությունը (NASA) հայտարարել է Արեգակնային համակարգի սահմաններց դուրս միանգամից 11 մոլորակային համակարգերի բացահայտման մասին, որոնք ընդգրկում է 26 էկզոմոլորակներ: Այսպիսով, նրանց ընդհանուր թիվը, ըստ «Քեփլեր» տիեզերական աստղադիտակի, երկու անգամ աճել է, իսկ աստղերի թիվը` 3 անգամ: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների Փասադինի լաբորատորիան:
Լաբորատորիայում նշել են, որ նախքան «Քեփլերի» գործարկումը, հայտնի է եղել ընդամենը 500 էկզոմոլորակ: Այժմ, երկու տարի անց, աստղադիտակը հայտնաբերել է ավելի քան 60 մոլորակ եւ 2,3 հազար մարմիններ: Ըստ հետազոտողների` Ծիր Կաթինը «լցված է տարբեր չափերի եւ տարբեր ուղեծիր ունեցող մոլորակներով»:
Նրանց չափը տատանվում է Երկրի եւ Նեպտունի չափերի միջեւ: Յուրաքանչյուր համակարգ բաղկացած է 2-5 մոլորակներից: Նրանցից ոմանց ուղեծրերն այնքան մոտ են իրենց աստղերին, որ դա ստիպում է մոլորակների մի մասին արագացնել իր շարժումը, մյուս մասին էլ ` դանդաղեցնել:
«Քեփլեր» աստղադիտակը, որի արժեքը 600 միլիոն դոլար է, տիեզերք է բաց թողնվել 2009 թվականի մարտին, եւ մասնագետները հույս ունեն, որ այն կշարունակի էկզոմոլորակների իր որսը մինչեւ 2012 թվականի նոյեմբեր, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























