ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 28-ի գիշերը փակ նիստ կանցկացնի Սիրիայի վերաբերյալ: Կքննարկվի Արաբական պետությունների լիգայի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը, որը Ասադին կոչ է անում ինքնակամ հանձնվել:

Ըստ որոշակի տվյալների` նիստի նախաձեռնողը Մարոկկոյի պատվիրակությունն է եղել: Դիվանագետները նշում են, որ դա չպետք է մոլորեցնի ոչ ոքի, քանի որ արեւմտյան հերթական նախագծի նախաձեռնումը պատկանում է Ֆրանսիային եւ նրա հետ նույն ճակատում հանդես եկող Մեծ Բրիտանիային, Գերմանիային եւ Պորտուգալիային:

Ըստ փորձագետների` զարմանալի ոչինչ չկա, որ արաբական երկրները սիրիական հարցի առումով այսքան պատրաստակամորեն համաձայնում են իրենց արեւմտյան գործընկերների հետ, ամբողջ հարցն էլ հենց Իրանի հետ է կապված, գրում է  NEWSru.com-ը:

Հրատարակչությունը նաեւ նշում է, որ նոր նախագծում չի նշվում Սիրիայում օտարերկրյա ռազմական ուժ կիրառելու հավանականության մասին, այնուամենայնիվ,  սպասվում է հերթական դիվանագիտական հակամարտությունը Մոսկվայի հետ. Ռուսաստանը, որն անձամբ  3 անգամ ներկայացրել է իր սեփական բանաձեւերի նախագծերը, ամենայն հավանականությամբ կօգտագործի վետոյի իր իրավունքը: