Քանի դեռ Ռուբեն Վարդանյանը և մյուսները ազատ չեն արձակվել, նրանց ազատ արձակման ուղղված ջանքերը բավարար չեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։

«Բոլորս պետք է աշխատենք, որ այդ նպատակին հասնենք։ Աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ պետք է իր մեջ այդ ուժը գտնի, որ օգնի այս հարցում։ Եվ կառավարությունը, եւ տարբեր կազմակերպություններ, միջազգային կառույցներ, երկրների նախագահներ, բոլորին փորձում ենք խնդրել, պահանջել, պարտադրել, որ այս հարցը լուծվի և բանտարկյալները ազատվեն»,–ասաց նա: