Ադրբեջանը հետապնդում է երկու հայ միլիարդատերերի՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Կարապետյանին։ Եվ բոլորը պետք է հարց տան իրենց, թե ինչու է Սամվել Կարապետյանը Հայաստանում բանտարկված։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Ես մտադիր եմ ավելի խորը ուսումնասիրել այս հարցը։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումից անմիջապես հետո հայկական եկեղեցու վրա հարձակումը… այստեղ ինչ-որ բան կա։ Կարելի է տեսնել տարբեր կապեր։ Ես ավելի խորը կուսումնասիրեմ պատճառահետևանքային կապերը։
Բաքվում հայ պատանդների նկատմամբ այսպես կոչված դատավարությունը ծաղր է իրավունքի նկատմամբ։ Զարմանում եմ, որ Փաշինյանը դրան շատ քիչ ուշադրություն է դարձնում», - նշել է նա։











