Pink Floyd ռոք խմբի կիթառահար Դեյվիդ Գիլմորը եւ նրա ընտանիքը ոստիկանությանն օգնել են փրկել ծովում խեղդվել փորձող մարդուն, գրում է Telegrap-ը:
Գիլմորի կնոջ` Փոլի Սեմսոնի խոսքով, նա հայտնաբերել է անհայտ անձի մարմինը ծովում` իրենց քոթեջից ոչ հեռու, որը գտնվում է Արեւելյան Սուսեքս կոմսությունում: Կիթառահարն ու նրա կինը դուրս են բերել մարդուն ծովից, սակայն նա նորից իրեն ներտել է սառցապատ ջրի մեջ:
Ոստիկաններն ստիպված են եղել փրկվածին կատարվածի վայրից հեռացնել ձեռնաշղթաներով:
«Գիլմորն ու նրա որդին ափին էին, եւ կարծես օգնում էին ոստիկաններին»,-պատմել է ականատեսներից մեկը:
Ոստիկանության տվյալներով` ինքնասպանության փորձ կատարած անձը ձերբակալվել է եւ բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել հոգեբուժարան:



























