Ռումինիայի հարավ-արեւմուտքում մոլեգնում է փոթորիկն ու ձյունամրրիկը: Հաղորդվում է, որ կան զոհեր. մի տղամարդ մահացել է իր մեքենայում ցրատահարությունից, նրա կինը ծանր վիճակում հիվանդանոցում է: Եւս մի կին զոհվել է սռացակալած ճանապարհին` տրանսպորտային պատահարի արդյունքում:
Ավելի քան հազար ավտոմեքենա եւ ավտոբուս է մնացել ճանապարհներին, հասցված նյութական վնասի չափը բավականին մեծ է: Տապալվել են հարյուրավոր ծառեր, վնասվել են մեծաթիվ ավտոմեքենաներ, փոթորիկը պոկել է տասնյակ տների տանիքներ: Էլեկտրագծերի վնասվելու արդյունքում տասնյակ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տարերքը դժվարացրել է երթեւեկությունը դեպի մայրաքաղաք Բուխարեստ: Քաղաք մտնող գրեթե բոլոր մայրուղիները կաթվածահար են:



























