Եթե ​​մենք բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր սեփական դիրքորոշմանը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հայտնեցինք մեր դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ և որևէ փոփոխության մասին չհայտարարեցինք։ Այս դիրքորոշումը չի փոխվել։

Լուծումն այն է, որ արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստով այդ հարցը դե յուրե, ամբողջությամբ և բազմակողմանիորեն լուծված է։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա մենք սահմանադրական փոփոխությունների թեմա չունենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ։ Մենք ունենք ներքին օրակարգ՝ կապված Սահմանադրության հետ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության VII համագումարում ընդունված հռչակագրում դա հստակ նշված է», - հավելել է Փաշինյանը։