Գործընթացը բացարձակապես կանգնած չէ, վերջին երեք տարվա ընթացքում ահռելի ծավալի ավտոբուսներ և տրոլեյբուսներ ենք ներմուծել, ու ասեմ ավելին, այսօր հենց հիմա Երևանի ավագանու նիստում քննարկվում է ևս 45 տրոլեյբուսների ֆինանսավորումը հարցը բյուջեում նախատեսելու հարցը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այդ ֆինանսավորումը տրված է կառավարության կողմից անձամբ վարչապետի հանձնարարականով։
«Վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում մենք արձանագրել ենք, որ Երևան քաղաքը փաստացի պետական բյուջեի ֆինանսավորման տեսանկյունից ամենաթերֆինանսավորվողն է։ Երևանը իր սեփական եկամուտները վերջին երեք տարիների ընթացքում փաստացի եռապատկել է, իսկ շարունակաբար կառավարության կողմից պլանավորված տրվող ֆինանսավորումը նվազել է։ Նմանատիպ որոշումներով կարծում եմ նաև որոշակի բալանսավորում է իրականացվում, մինչև որ ինստիտուցիոնալ ավարտական լուծումներն ունենալը»,–ասաց նա։




























