Թուրքիան առաջարկում է Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթաժողովի անցկացման վայրը եւ կարծում է, որ երկխոսությունn օգտակար կլինի ուկրաինական հակամարտության ավարտի համար, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այստեղ եւս մեկ անգամ ցույց է տրվել Թուրքիայի եւ Ստամբուլի կարեւորությունը խաղաղության մեր տեսլականում։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում։ Ափսոս, որ Բուդապեշտում հանդիպումը չկայացավ։ Մենք կարծում ենք, որ ցանկացած երկխոսություն օգտակար է այս պատերազմը ավարտելու համար։ Մենք սկզբից պաշտպանել ենք դա, աշխատել ենք դրա ուղղությամբ եւ հայտարարել ենք արդար խաղաղության հնարավորության մասին։ Մենք լավ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ էլ, եւ մենք այն երկիրն ենք, որն արժանացել է երկուսի վստահությանը։ Սա մեզ առավելություն է տալիս խաղաղության ճանապարհին, եւ մենք մտադիր ենք օգտագործել այս իրավիճակը մարդկության բարօրության համար»,- ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայությունից վերադառնալուց հետո։