«Մեր ձևով» շարժման անդամներն այսօր՝ հոկտեմբերի 26–ին, ներկա են գտնվել Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին։
Լրագրողների հետ զրույցում եկեղեցու հոգևորականներից Տեր Հովհաննես Ներսիսյանը, անդրադառնալով «Մեր ձևով» շարժման անդամների՝ հատկապես Նարեկ Կարապետյանի ներկայությանը պատարագին՝ նշել է․ «Նարեկին ես մոտավորապես 10 տարի գիտեմ։ Նա մեր հավատացյալներից է, մշտապես հաճախում է Սուրբ պատարագին, հաղորդություն ստանում և մի անկյունում աղոթք կատարում»:
Խաչի Գյուտի տոնի առթիվ Տեր Հովհաննեսը ժողովրդին մաղթել է իմաստություն, ամենայն բարիք և խոհեմություն, քանի որ միայն խոհեմության շնորհիվ է մարդ կարողանում չարը բարուց զանազանել։











