Մոսկվայում իտալական Il Pittore ռեստորանի շուրջ նոր սկանդալ է հասունանում: Բացի այն, որ այստեղ չեն պահպանվել հրդեհային անվտանգության կանոնները, պարզվել է նաեւ, որ  ռեստորանում աշխատող գաստարբայտերը տառապել է հեպատիտից եւ ՄԻԱՎ վիրուսակիր է եղել:

Ստացված այրվածքներից մահացած 38-ամյա խոհարար Անվար Սատվոլդիեւի արյան մեջ հայտնաբերվել է հեպատիտ եւ ՄԻԱՎ-ի վարակ: Հիմա արդեն հետաքննությունը պետք է պարզի` թե ինչպես կարող էր նման հիվանդություններ ունեցող մարդն աշխատել խոհանոցում, գրում է  Life News-ը:

Սակայն զոհվածի կինը համարում է, որ դա սխալմունք է. «Ավարը բուժզննություն  անցել նոյեմբերին, եւ առողջության հետ կապված նրա մոտ ամեն ինչ կարգին էր: Անալիզները կարող էին շփոթել լաբորատորիայուն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին ռեստորանում գազի բալոնի պայթյունի հետեւանքով երկու մարդ զոհվել էր եւ ավելի քան 40-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Ռեստորանի սեփականատեր «Կասաբելլա»  ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը ձերբակալվել է: