Սահմանամերձ համայնքներին պետական ​​աջակցությունն ապահովելու համար 2026թ․ ՀՀ պետական ​​բյուջեից նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ դրամ։ Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանի մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026թ․ պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Խոսքն, ըստ նախարարի, սահմանամերձ գյուղերի բնակիչներին էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ հողի հարկի աջակցության մասին է։

Տուժած համայնքներին տրամադրվող ֆինանսական օգնությունը եւս կշարունակվի։

«2026թ․ պետական ​​բյուջեով տուժած բնակավայրերի եւ համայնքների բյուջեներին համայնքային ներդրումների համար նախատեսված է 834.7 միլիոն դրամ»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։