Ընդդիմությունը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը դարձրել է դրոշ։ Արդյո՞ք նրանք պատրաստ են ապահովել անվտանգ վերադարձը։ Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը ապահովել նույնիսկ մեկ հայի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտանել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ղարաբաղցի հայերի պատմական հայրենիք վերադառնալու հնարավորության մասին հարցին։
Սիմոնյանի կարծիքով՝ ժամանակի ընթացքում ոմանք կարող են վերադառնալ։ «Բայց հիմա նման բան ասե՞լ։ Ի՞նչ է, նրանք ուզում են վերադառնալ, բայց իշխանությունները թույլ չեն տալի՞ս»,- հարցրել է Սիմոնյանը։
Գազայի հատվածի մասին խոսելիս խոսնակը կառչել է համեմատությունից՝ հայտնելով, որ նման բան կարող է պատահել նաեւ մեզ հետ։ Ընդհանուր առմամբ, Սիմոնյանը կոչ է արել «դադարել մեզ աշխարհի կենտրոն պատկերացնել, բոլորին պատմել հայերի աչքերի եւ մեր ծիրանի մասին»։





























