Բրիտանացի մասնագետները հերքել են ավանդական պատկերացումներն այն մասին, թե սեւ շոկոլադը բացառապես դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Նրանք կոչ են անում սեւ շոկոլադից հրաժարվել` նախապատվությունը տալով խնձորին:
Հակառակ տարածված կարծիքի` նրանք պնդում են, որ շոկոլադը ոչ միայն կախվածություն է առաջացնում քաղցրից, այլ փչացնում է կազմվածքը:
Գիտնականները հիշեցնում են, որ 40 գրամ շոկոլադի էնեգետիկ արժեքը 227 կալորիա է, այն պարունակում է 12 գ. հագեցած ճարպ (դա օրական նորմայից 60%-ով ավելի է): Նույն քանակությամբ կաթնային շոկոլադը պարունակում է 210 կալորիա եւ 7 գրամ ճարպ:
Դրան հաջորդում է շատ պարզ հետեւություն. սեւ շոկոլադը նպաստում է քաշի ավելացմանը: Ըստ մասնագետների` օրական կարելի է ուտել սեւ շոկոլադի միայն մի քանի խորանարդիկ, իսկ ավելի լավ է այն փոխարինել խնձորով, որը եւս ունի նույն ակտիվ բաղադրիչները, սակայն չունի ավելորդ կալորիաներ:
Իտալացի գիտնականների կարծիքով` շոկոլադն ամենեւին չի օգնում դուրս գալ դեպրեսիայից, ինչպես հաճախ նշվում է: Դրա համար նրանք խորհուրդ են տալիս դիմել միջերկրածովյան դիետայի:




























